ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ինչու՞ է «կովկասյան գամփռն» անմիջապես վերածվել տիրոջ սապոգ լիզող պուդելի

Ինչու՞ է «կովկասյան գամփռն» անմիջապես վերածվել տիրոջ սապոգ լիզող պուդելի
15.10.2025 | 11:54

Շարմ Էլ Շեյխում, Խաղաղության սամիթի ժամանակ,

Թրամփը անսպասելիորեն շրջվեց դեպի իր թիկունքում նստած Ալիևն ու հայտարարեց բառացի․

«Ադրբեջանի նախագահն աշխարհի ամենաուժեղ լիդերներից մեկն է»։

Հարց է առաջանում, այդ դեպքում ինչու՞ «ամենաուժեղ լիդերներից մեկը» համարվողը հոկտեմբերի 7-ին զանգահարեց «արյունարբու» Պուտինին

ու ծննդյան օրը շնորհավորեց:

Գուցե նրա համա՞ր, որ ռուսները նախօրյակին այդ «ամենաուժեղին» հիշեցրել էին

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման իրական փաստերի մասին։

Եվ «կովկասյան գամփռն» անմիջապես վերածվել է տիրոջ սապոգ լիզող պուդելի:

Մի անգամ գրել եմ, կրկին հիշեցնեմ՝ աշխարհի ցանկացած երկրի առաջին դեմքը, այդ թվում նաև Թրամպը, արթնանալով, մինչև կվերհիշի տեսած երազը, այդ երազի տեսագրության ժապավենը՝ ուղեկցող անալիտիկ տեղեկանքի հետ միասին, ռուսական քաղաքական հետախուզության հերթապահ սպան դնում է «մարդակեր» Պուտինի գրասեղանին:

Սա երբե՛ք չմոռանաք։

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2314

Մեկնաբանություններ